Ալիկ Սարգսյանը Կարապի լճի մոտ տեղի ունեցածը «ոստիկանաորս» է անվանել

Ալիկ Սարգսյանը Կարապի լճի մոտ տեղի ունեցածը «ոստիկանաորս» է անվանել
Ալիկ Սարգսյանը Կարապի լճի մոտ տեղի ունեցածը «ոստիկանաորս» է անվանել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը անդրադառնալով նախօրեին Կարապի լճի մոտ տեղի ուենցած միջադեպին, տեղի ունեցածը անվանել է «ոստիկանաորս»:
Վերջինիս խոսքով, ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները «զգուշացում են արել շանն առանց դնչկալի» զբոսանքի դուրս բերած քաղաքացուն, ինչից հետո, ըստ Սարգսյանի, ոստիկաններին են մոտեցել ընդդիմադիր երկու ակտիվիստներ եւ սկսել սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին:

 

Դրանից հետո, ըստ Սարգսյանի, նրանց են մոտեցել ընդդիմության եւս հինգ ակտիվիստներ, ու ըստ ոստիկանապետի, տեղի է ունեցել քաշքշուկ:

«Բոլորին նստեցրել են ոստիկանական մեքենա։ Մեքենայում Տիգրան Առաքելյանը խնդրել է, թե սիրտս լավ չի, թողեք առաջ գնամ։ Խղճացել, թողել է։ Վերջինս անմիջապես ուժգին հարվածով խփել է ոստիկանի քթին»,- այսպես է իրադարձությունները ներկայացրել Ոստիկանապետը` հավելելով, թե նույն պատկերը եղել է նաեւ ոստիկանության բաժնում:

Ալիկ Սարգսյանը հայտարարել է նաեւ, թե ընդդիմության ակտիվիստները իրենց «շատ վատ են պահել իրենց նաեւ բժիշկների ներկայությամբ»:

«Հիմա պատրաստվում են գործերը, որ ուղարկվեն դատախազություն»,- հայտարարել է Ոստիկանապետը։

© Medialab.am