Հզոր անտիցիկլոնը կքայքայվի, եկող շաբաթ արդեն ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն. Սուրենյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է հունվարի 10-ից եղանակային փոփոխությունների մասին։

«Վաղվանից սկսած մեր երկրում հաստատված հզոր անտիցիկլոնը սկսում է քայքայվել, ինչի արդյունքում եկող շաբաթ ժամանակ առ ժամանակ մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ»,– ֆեյսբուքյան  իր էջում գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ արված մեկ այլ գրառմամբ Սուրենյանը նշել էր, որ արդեն հինգերորդ տարին է՝ Հայաստանում «նորմալ ձմեռ չենք ունենում»՝ նկատի ունենալով համեմատաբար տաք եղանակը: