Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը․ ՊՆ

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։