Հրդեհ Արգավանդ գյուղում

Մարտի 30-ին, ժամը 15:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի հողամասերից մեկում այրվում են խոտածածկ տարածք և վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել են 30 բարդու և ուռենու տնկիներ, վագոն-տնակ և մոտ 1500 քմ եղեգ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։