Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքն է՝ ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, միջավայր՝ բուհական, գիտական, ինչը լիովին հնարավոր է իրագործել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նա ընդգծեց, որ բուհերի նկատմամբ կլինեն տարբերակված մոտեցումներ:
Նախարարը բացառեց, որ ԵՊՀ-ի շենքում կարող է հյուրանոց լինել: «Սրանից անլուրջ միտք հնարավոր չէ մեր կրթական դաշտում պատկերացնել»,- նշեց նա: