Հրապարակին կից այսօր գործում է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը

Հանրապետության հրապարակին կից՝ Խաչքարերի պուրակ, գործում է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Այստեղ ներկայացված է Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպությունների եւ անհատների արտադրանքը։

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչեւ այսօր ժամը 22:00։