Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը` հուլիսի 11-ին

Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը` հուլիսի 11-ին
Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը` հուլիսի 11-ին

Հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ  ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:Ծրագրում՝ սիրված դասական և ժամանակակից ջազային  ստեղծագործություններ:

Ռոնալդ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կերտիս Ֆուլերը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի նա շրջագայում է նաև իր սեփական հնգյակի հետ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։