«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՄՆ-ը ըստ էության հանձնեց իր ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից (MNNA) Աֆղանստանին։ Իր հույսը ԱՄՆ-ի վրա դրած աֆղանները գլոբալ կոնյուկտուրայի բերումով ընդամենը մի քանի շաբաթում ծնկի իջան Թալիբանի առաջ, այնպես, ինչպես մենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ մեր բախտը կապելով կրեցինք ծանր ու ամոթալի պարտություն։
Միևնույն գլոբալ տենդենցի մեջ էս երկու իրադարձությունները մեզ սովորեցնում են երբեք հույսը չդնել ուրիշի վրա։ Որովհետև ինչքան էլ բարձրագոչ լինի աղքատ բարեկամի քո տիտղոսը՝ մի օր, շատ անհարմար ու անպատրաստ մի պահի քեզ դարձնում են վճարամիջոց ու ամեն ինչ հողին է հավասարվում»։