Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատախազություն

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Դատախազությունից նաև տեղեկացրեցին, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես փախանման միջոց է ընտրվել կալանքը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Արմենպրես»-ի տեղեկություններով, ըստ մեղադրանքի՝ Սարգսյանները , օգտագործելով իր ազդեցությունը, 2001-2018 թվականներին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։ Մասնավորապես, իր մոտ որպես թիկնապահ ու վարորդ աշխատող անձանց գրանցել է տվել որպես Ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք զինծառայության չեն ներկայացել, սակայն նրանց անունով գումարներ են դուրս գրվել։