Կիևում բնակելի շենքը խոցել է ուկրաինական հրթիռը, դա ցույց է տալիս խոցման բնույթը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերքում է ուկրաինական աղբյուրների տարածած տեղեկությունը, թե Կիևում Լոբանովսկի փողոցի բնակելի շենքը խոցել է ռուսական հրթիռը:

«Տարածված տեղեկությունը, թե ռուսական հրթիռը խոցել է բնակելի շենքը, չի համապատասխանում իրականությունը: Բնակելի շենքի վնասվածքի բնույթը թույլ է տալիս ասել, որ շենքին հարվածը եղել է զենիթային հրթիռի կողմից, որը երևում է նաև տեսանյութում:

Ակնհայտ է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից գործողության ընթացքում տեղի է ունեցել խափանում միջին հեռավորության «ԲՈՒԿ-Մ1» ուկրաինական զենիթահրթիռային համակարգում, ինչի հետևանքով հրթիռի խոցման ժամանակ հրթիռը վնասել է բնակելի շենքի անկյունային հատվածը», -ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն: