Այս պահին խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության․ Արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․

Արյան պաշարների համալրման նպատակով Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 09։00-ից 12։00։

Հիշեցնենք, որ այս պահին խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության։

Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

 Հեռ. 010-28-38-23

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information