«Ոչ մի դատական հայց մեզ հետ չի կանգնեցնելու ոլորտը մաքրելուց». Արսեն Թորոսյան

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ոչ մի դատական հայց մեզ հետ չի կանգնեցնելու ոլորտը մաքրելուց:

2018 մայիսի 12-ից զբաղեցնում եմ առողջապահության նախարարի պաշտոնը: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր գտնվում առողջապահության ոլորտը, և ես քաջ գիտակցում էի, որ կոռումպացված համակարգը պետք է քանդվեր` այլապես հնարավոր չէին լինի դրական փոփոխությունները: Առողջապահության ոլորտի զարգացմանը զուգահեռ սկսեցինք ուսումնասիրություններ տարբեր բուժհաստատություններում, որտեղ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերվեցին:

Ինչքան առողջապահության մեջ կոռուպցիայի դեմ ավելի խորն ենք պայքարում, այնքան իմ դեմ դատական հայցերը շատանում են: Եվ դա շատ լավ է` նշանակում է ճիշտ տեղին ենք խփում:

Սակայն, ոչ մի դատական հայց մեզ ոչ մի րոպե հետ չի կանգնեցնելու համակարգը մաքրելուց, դա անելու ենք մինչև վերջ, քանի որ մեր քաղաքացիները պետք է ի վերջո ստանան լավագույն բուժօգնությունը, իսկ բուժաշխատողները ունենան արժանապատիվ աշխատանքային պայմաններ:

Ի դեպ լավ էլ ակումբ է ձևավորվել ինձ դատի տվողների, Սերժ Սարգսյանի խնամի` Արա Մինասյան, Արմեն Մուրադյան»: