Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հունվարի 26-ին՝ տեղի ժամանակով 19:30-ին ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Դիվանագետը մտել է արտգործնախարարության շենք՝ չմեկնաբանելով այցի նպատակը:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ամերիկյան կողմը հունվարի 26-ին մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների գրավոր պատասխանները: