Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվող նախկին պատգամավորի դին. Նախնական վարկածը` ինքնասպանություն

Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվող նախկին պատգամավորի դին. Նախնական վարկածը` ինքնասպանություն
Հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվող նախկին պատգամավորի դին. Նախնական վարկածը` ինքնասպանություն

Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Այդ մասին հայտնում է ոստիկանությունը:

«Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հեց Ղարագյոզյանն է կասկածվում երեկ ուշ երեկոյան` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի սպանության համար:

Ըստ այդմ, երեկ` հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել էր։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և ատրճանակ։

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը եղել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր:

Ղարագյոզյանը եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր: 2017 թվականին, սակայն, ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի կողմից: Ընտրվելուց օրեր անց վայր էր դրել մանդատը: