Մի քանի խորհուրդ՝ նման իրավիճակում չհայտնվելու համար. Գոհար Հարությունյանը՝ կանանց հանդեպ բռության մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանն անդրադարձել է այսօր լայնորեն շրջանառված կնոջ հանդեպ բռնության դեպքին:

«Սիրելի կանայք և աղջիկներ,

Մի քանի խորհուրդ նման իրավիճակում չհայտնվելու համար.

1. Միշտ ունեցեք ձեր ֆինանսական անկախությունը:

2. Թույլ մի տվեք ոչ մեկին անգամ մեկ անգամ ձեր հանդեպ ֆիզիկական, հոգեբանական բռնություն գործադրեն (անգամ եթե բռնարարը ձեր ամուսինն է և/կամ եթեխաների հայրը:

3. Դպրոցը ավարտելուց հետո մտածեք ձեր կրթության, աշխատանքի, և ինքնազարգացման մասին: Կայացեք որպես անձ, մի լսեք ձեր ծնողներին, եթե վերջինները ձեզ ասում են թե կնոջ դերը խոհանոցում է, ամեն իրավիճակում ամուսնու դեմ գլուխը կալելն ու վիրավորանքը կուլ տալը:

4. Լավ մտածեք ամուսնությունից առաջ: Հեռու մնացեք նման խոզերից…. Զզվում եմ այս տիպի թույլ տղամարդկանցից»: