Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պարզում է, թե որքանով կրակոցները կապ ունեն իրենց հետ. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, որ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում հնչած կրակոցները Քոչարյանի գրասենյակի ուղղությամբ են եղել:

«Տեղեկությունն այնպիսին է, որ տեղի է ունեցել կրակոց: Եթե մեզ ինչ-որ բանով այս ամենն առնչվում է, բնական է, հայտարարություն կտարածեմ: Հիմա որևէ տեղեկություն չունենք: Էրեբունի պլազում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է վեցերորդ հարկում: Թե որքանով միջադեպը առնչություն ունի գրասենյակի հետ, պարզում ենք: Երբ որ կլինի իրադարձությունների նկարագիրը, եթե պարզնեք, որ մեզ առնչվում է, անպայման ես կհայտարարեմ»,- լրագրողներին ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Նա ասաց, որ կրակոցները հնչել են իրենց ընդմիջման ժամին, տեղեկություն չունեն ինչ է կատարվել: Նաև հավելեց, որ Քոչարյանի գրասենյակն առանձին անվտանգության աշխատակիցներ չունի: