ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին:
Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:
Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։