Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարին

Հեղինակ MediaLab

Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։

Հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը արտաքին գործերի նախարարին է ներկայացրել առաջիկայում ԿԽՄԿ կողմից իրականացվելիք ծրագրերը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից։