Վազգեն Թևանյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նա իր երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Վազգենը 12-4 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանին:

Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադային իսկ մեկնարկային գոտեմարտում Վազգենը 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆինեսիլվերին։