Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Ավանեսյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։