Սա բարոյական հաղթանակ է ողջ քաղաքակիրթ մարդկության համար.Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար: