«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը` Հայաստանում

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը` Հայաստանում
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ը` Հայաստանում

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը տեղի կունենա Հայաստանում` մասամբ Եվրոպական հեռարձակողների միության, մասամբ էլ տեղական միջոցների ներդրմամբ:
«Ուզում ենք հայտնել ձեզ ուրախալի լուրը. վերջապես Հայաստան է գալու մանկական «Եվրատեսիլը» և դա լինելու է դեկտեմբերի 3-ին»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանկական Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մանկական եվրատեսիլ-2011»-ը նախատեսված է անցկացնել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում, ակնկալվում է համաշխարհային մեծության աստղերի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի առաջին անգամ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կայացած 8-րդ «Մանկական Եվրատեսիլ 2010 »-ում,  հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը` իր  «Մամա» երգով:

«Մենք շնորհակալ ենք մեր փոքրիկին՝ Վլադիմիր Արզումանյանին հաղթանակի համար, բայց նաև շնորհակալ ենք Հանրայինին իր աշխատանքի համար Եվրոպական հեռարձակողների միության հետ, ում հետ համաործակցությունը վերջապես տվեց իր արդյունքը, և վերջապես մանկական «Եվրատեսիլը» եկավ Հայաստան»,- հայտարարել է Գոհար Գասպարյանը:

© Medialab.am