«Դատախազությունը միտումնավոր ձգձգում է նիստը». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

«Դատախազությունը միտումնավոր ձգձգում է նիստը». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ
«Դատախազությունը միտումնավոր ձգձգում է նիստը». Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատական նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, սակայն ներկա չէ մեղադրող կողմը: Դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին և միջնորդել է հետաձգել այն: Պաշտպանական կողմը առարկեց` ասաց դատական նիստը պետք է շարունակվի:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` «միտումնավոր չեն ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի»: Դատավորը, սակայն, ասաց, որ կարևոր է բողոքաբեր կողմի կարծիքը լսել և որոշեց հետաձգել նիստը: Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Սակայն գույքը կալանքից չէր ազատել: 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում