Փոխադարձ վիրավորանքներ և գոռգոռոցներ ԱԺ-ում. (տեսանյութ). Factor

Այսօր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճաբանել, կողմերը իրարից նախ հարգանք պահանջեցին, ապա իրար «սրիկա» անվանեցին, ինչից հետո նիստն ընդմիջվեց:

Ընդմիջում հայտարարելուց հետո ԱԺ դահլիճում շարունակվում էին փոխադարձ վիրավորանքներն ու գոռգոռոցները։

«Հանգստացե՛ք։ Հարգելի՛ գործընկերներ, բոլորդ լքե՛ք դահլիճը,- հորդորեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նշենք, որ մինչ այդ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատությանն առ այն, որ ընդդիմության պատգամավորները ոչ միայն չեն մասնակցել պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստյանը և հուղարկավորությանը, այլ նաև այսօրվա նիստին ուշացումով են եկել, որպեսզի մեկ րոպե լռությամբ չհարգեն նրա հիշատակը, նշեց․

«Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ դրանով ձեզ եք վարկաբեկում: Պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն հաստատ դրանով հանգստություն չեք բերում: Դուք մինչև հիմա չեք էլ հասկացել, որ մարդու հոգեհանգստին մասնակցությունն անձնական հարց է:

Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում: