Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների պարապմունքները.Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։

Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով: