Հուլիսի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը «Վնուկովո» օդանավակայանից

Հեղինակ MediaLab

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է․

«Aircompany Armenia» ընկերությունը ս/թ․ հուլիսի 3-ին (ժամը՝ 20։30-ին) կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը «Վնուկովո» օդանավակայանից։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 3-ին (սկսած ժամը՝ 13։00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ)։

Տոմսի արժեքը՝ 13 հազ․200 ռուբլի։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

||| ԿԱՐԵՎՈՐ❗️Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերությունը ս/թ․ հուլիսի 3-ին (ժամը՝ 20։30-ին) կիրականացնի…

Posted by Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն on Thursday, July 2, 2020