Գրքերում վատ բառապաշարի գործածումը խրախուսում է երեխաներին խոսել նույն լեզվով

Գրքերում վատ բառապաշարի գործածումը խրախուսում է երեխաներին խոսել նույն լեզվով
Գրքերում վատ բառապաշարի գործածումը խրախուսում է երեխաներին խոսել նույն լեզվով

Անչափահասների շրջանում սիրված վեպերի հայտնի հերոսներն ուղղակի զազրելի լեքսիկոն ունեն, ինչն էլ կարող է հանգեցնել նրան, որ գրքերը կարդացող երեխաները նույնպես սկսեն այդ բառապաշարն օգտագործել խոսելիս, հաղորդում է Daily Mail-ը:

Այս ուսումնասիրությունն անցկացրել է պրոֆեսոր Սառա Կոյնը, ով ուսումնասիրել է անչափահասների համար բեստսելլեր համարվող քառասուն գիրք: Միջին տվյալներով, դրանցից ամեն մեկը պարունակում է 38 այնպիսի բառ, որը ոչ մի ծնող չէր ցանկանա լսել իր երեխայի բերանից:

Այս թիվը ցույց է տալիս, որ ընթերցանության մեկ ժամվա ընթացքում երեխան կարդում է միջինում յոթ նման արտահայտություն:

Իսկ ովքե՞ր են հայհոյողները: Կոյնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդպիսի բառապաշարով աչքի են ընկնում ամենահայտնի և սիրված այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Հարրի Փոթթերն ու «Մթնշաղի սագայի» վամպիր Էդվարդը:

«Ծնողները պետք է զրուցեն իրենց երեխաների հետ այն մասին, թե ինչ գրքեր պետք է կարդալ»,-համոզված է Կոյնը:

© Medialab.am