Լավ չի արել, որ հարցաքննությանը չի ներակայացրել, պետք է վերանայի իր դիրքորոշումը․ ԱԺ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատռել էր Քննչական կոմիտեի ծանուցագիրն ու չէր ներկայացել հարցաքննության։

«Լավ չի արել, որ պատռել է, բայց հուսով եմ, որ կվերանայի իր մոտեցումը և գնա»,- ասաց Միրզոյանը:
Նշենք, որ քննչական կոմիտեն երկրորդ ծանուցագիրն է ուղարկել Ծառուկյանին՝ այն ուղարկելով Ազգային ժողով՝ Ծառուկյանի աշխատավայր։

Արարատ Միրզոյանն ասաց, որ այն վերահասցեագրել է Գագիկ Ծառուկյանին: «Բարեբախտաբար, երկրորդ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով է, պատռել հնարավոր չէ»,- ասաց Միրզոյանը։

«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ծանուցագրեր կստանան, կներկայանան այն վայրը, որը նշված կլինի ծանուցագրում։ Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են»,- հավելեց ԱԺ նախագահը։