«Ինչպես անենք, որ Ձեզ նման անսխալական եւ անթերի լինենք». ըստ փսխոստիկանապետի՝ «ոստիկանները ռոբոտ չեն»

«Ինչպես անենք, որ Ձեզ նման անսխալական եւ անթերի լինենք». ըստ փսխոստիկանապետի՝ «ոստիկանները ռոբոտ չեն»
«Ինչպես անենք, որ Ձեզ նման անսխալական եւ անթերի լինենք». ըստ փսխոստիկանապետի՝ «ոստիկանները ռոբոտ չեն»

Ֆեյսբուքյան մտորումները շարունակում է ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Այս անգամ նա իր մտքերը որակում է որպես «ֆաստֆուդյան»: Իր նոր գրառման մեջ, Մելքոնյանը բացել է ոստիկանների՝ միս ու արյունից լինելու, նույն հասարակության մասնիկը լինելու եւ սխալվելու իրավունք ունենալու գաղտնիքը: Ավելին՝ ուղղիղ խոսքով՝ ստորեւ:
«Չէ, էս ֆաստֆուդային մտքերը այնքան էլ վատը չեն, երբ հնարեցի այդ բառակապակցությունը, մտածում էի ես միայն «տնական» մտքեր կարտահայտեմ: Սակայն, ֆաստֆուդային մտքերն էլ վատը չեն, արագ, ոտքի վրա, հեշտ գրում ես, հեշտ մարսվում ա՝ կներեք, ընկալվում ա, համ էլ չես «տանջվում» գրական հայերեն գրես: Հիմա էս երկրորդ ֆաստֆուդային մտքով մի շատ լուրջ գաղտնիք եմ ուզում բացահայտեմ, բայց սիրելի ֆեյսբուքցիներ, պինդ բռնվեք, որ աթոռից չընկնեք:
Պատկերացնում եք՞ ոստիկանները ռոբոտ չեն, մարդ են՝ միս ու արյունից: Այո, այո՛ ուտում են, քնում են, ծխում են կամ չեն ծխում, սխալվում կամ չեն սխալվում: Մի խոսքով՝ սովորական մահկանացու, ինչպես բոլորը:

Ճիշտ եք, շատ ճիշտ եք, մեծացել են սովորական ընտանիքում, նույն միջավայրում՝ ինչպես բոլորը,, նույն ջուրը խմել սառնորակ: Չէ, ինչ եմ ասում՝ նույն դպրոցը գնացել, նույն մանկավարժների մոտ կրթվել, դաստիարակվել, նույն հասրակության մեջ մեծացել:Եթե սպա են դարձել, ճիշտ եք՝ նույն ԲՈՒՀ-երը, չէ մի չէ Օքսֆորդ, Սորբոն կամ Քեմբրիջ:

Չէ, ոչ՝ մեր տնական, հալալ-զուլալ ԲՈՒՀ-երը, այո ճիշտ եք, նույն դասախոսների մոտ, ավարտել եւ դիպլոմ ստացել ինչպես մեծամասնությունը… Մի խոսքով Հայաստանցի են, հայ են, եվրոպայից կամ ամերիկաներից չեն: Ես մեր գաղտնիքը բացեցի, մի խնդրանք էլ ես ունեմ: Սիրելի ֆեյսբուքյան մի որոշ շրջանակ,

Դուք էլ Ձեր գաղտնիքը հայտնեք, ոնց եք՞ անում, որ աշխատավայրում, Ձեր գործունեության բնագավառում անթերի եք,չեք սխալվում, թերություն չունեք: Մտածում-մտածում չեմ հասկանում, ինչպես անենք, որ մենք էլ Ձեր նմանանսխալական, անթերի լինենք կամ գոնե քիչ սխալվենք:

Ձեզ նման/ ըստ նկարների / դաշտում, ջրվեժի մոտ, ծաղիկների մեջ, եվրոպական որեւէ քաղաքի փողոցից, գրասեղանի մոտ, բազմոցին նստած տեղին-անտեղին, առանց բարձրացվող հարցի էության մեջ խորանալու, հանպատրաստից, շատ հաճախ նաեւ վիրավորական քննադատենք, անսխալ, մենտորական կեցվածքով ,,լուրջ,,մտքեր արտահայտենք: Շատ, շատ-շատ եմ խնդրում, գաղտնիքը կասեք՞, հարգելի ֆեյսբուքյան մի որոշ շրջանակ, ինչպես անենք, որ Ձեզ նման անսխալական եւ անթերի լինենք… Հ.Գ. Խնդրում, շատ եմ խնդրում մեր ոստիկանության ղեկավարությանը չհայտնեք, որ գաղտնիք եմ ասել, թե չէ գիտեք ինձ ինչ կանեն..»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մելքոնյանը պարբերաբար անդրադառնում է տարբեր հուզող խնդիրների՝ մատչելի, սակայն գրագետ ներկայացնելով իր մտքերը եւ փորձելով կոտրել հասարակության մոտ ձեւավորված ոչ գրագետ ոստիկանի կարծրատիպերը: Սա ինչ խոսք,  իր տեսակով լավ Փիառ է ոստիկանական համակարգի համար, սակայն նրա գրառումներին բոլորը չէ, որ առանց վերապահումի են մոտենում:  Փոխոստիկանապետի «անմիջականությունը» բուռն արձագանքի է արժանանում սոցիալական ցանցերում, քննարկումների տեղիք տալիս, որոնց արձագանքում է հենց ինքը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան: Սա թերեւս եւս մի քայլ է, ցույց տալու որ ոստիկանները ինչպես գրառման հեղինակն է նշում «ռոբոտ չեն», սակայն մնում է հուսալ, որ իրական կյանքում եւս ոստիկանները այդքան գրագետ եւ բարեհամբույր կլինեն, «ազնիվ» մտքեր կարտահայտեն եւ կկաատարեն իրենց գործառույթները:

© Medialab.am