Հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ Այդ մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ։

«Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես դասական, մարտավարական օդուժ», -նշել է Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի և Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը

Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանի ճեպազրույցը:Брифинг представителя МО РА Арцруна Ованнисяна и Лусине Паронян, врач-эпидемиолог Национального центра контроля и профилактики заболеваний Министерства здравоохранения РА:https://youtu.be/Sp_LqcP1Dd0Briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan and Lusine Paronyan, doctor-epidemiologist of the National Center for Disease Control and Prevention of the RA Ministry of Health:https://youtu.be/o6e8wg_6nbU

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Thursday, October 22, 2020