Զինված ոստիկանների առաջ՝ մերկ ձեռքերով, բայց հստակ պահանջներով. Չկայացած մոմավառություն՝ հայհոյանքներով ու բռնությամբ (Տեսանյութ)

Զինված ոստիկանների առաջ՝ մերկ ձեռքերով, բայց հստակ պահանջներով. Չկայացած մոմավառություն՝ հայհոյանքներով ու բռնությամբ (Տեսանյութ)
Զինված ոստիկանների առաջ՝ մերկ ձեռքերով, բայց հստակ պահանջներով. Չկայացած մոմավառություն՝ հայհոյանքներով ու բռնությամբ (Տեսանյութ)

Հուլիսի 8-ին ոստիկանական բիրտ ուժին հանդիպած բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին «Հարսնաքարի» մոտ ի հիշատակ հունիսի 29-ին ռեստորանի ավոտակայանատեղիում դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի՝ մոմավառության, շարունակեցին իրենց պահանջները՝ ռեստորանի սեփականատիրոջ՝ ՀՀԿ անդամ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց:
Հասարակական ցասման ու արդարության պահանջի համար պայքարող քաղաքացիների պահանջները հստակ էին: Ըստ հատուկ կազմավորված քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանը եւ դժբախտությանն մասնակից յուրաքանչյուր ոք պետք է փոխհատուցեն Վահե Ավետյանի ընտանիքին հասցված նյութական եւ բարոյական վնասը:
Երկրորդ՝ Հայրապետյանը պետք է զրկվի քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալելու հնարավորությունից:
Երրորդ՝ Ռուբեն Հայրապետյանը օրենքի ուժով պետք է կրի իր արաքներին համարժեք պատիժ, քանի որ ըստ նախաձեռնության անդամների «նա պատասխանատու է քրեածին վարքագիծ ունեցող անձանց իր թիկնազորում աշխատանքի ընդունելու եւ իր հանրայի ելույթներով ու կենսակերպով քրեածին աշխատելաոճ ձեւավորելու համար»:

Եվ վերջին պահանջը՝ հանրությունը պետք է հրաժարվի Հայրապետյանի ընտանիքին պատկանող ընկերությունների արտադրած ապրանքներից ու մատուցած ծառայություններից:

Երթի մասնակից «Սարդարապատ» շարժման անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշում է որ այս ընդվզումը ոչ այնքան Ռուբեն Հայրապետյանին է ուղղված, որքան. «Այն համակարգին, որի խրտվիլակն է դարձել Ռուբեն Հայրապետյանը»:

«Մենք տեսնում ենք, որ մարդը ապրելու իրավունքից է զրկված, ոչ թե արժանավայել ապրելու, այլ ուղղակի ապրելու: Ազատությունը դա ծանր բեռ է, ազատությունը ոչ այնքան իրավունք է, որքան պարտականություն, դու պարտավոր ես լինել ազատ: Այստեղ հավաքված մարդիկ դեսպաններն են, որոնք ներկայացնում են իրենց ընտանիքը եւ մեր շրջապատը: Գալով այստեղ եւ կանգնելով ոստիկանների դեմ դեմից, որոնք պաշտպանված են եկել, մենք մերկ ձեռքերով ու անձրեւից թրջված միեւնույն է այստեղ ենք»,- ասում է Խզմալյանը «Մեդիալաբին»:

Մարդու իրավունքերի պաշտպան եւ «Ժառանգություն» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Մեդիալաբին» ասում է, որ իշխանությունը պատասխանատվություն է կրում 2004 ապրիլի 12-ի, 2008-ի մարտի 1-ի զոհերի եւ Վահե Ավետյանի մահվան համար:

«Իշխանության վրա է լինելու պատասխանատվությունը եւ որեէ բախումնային սցենարի դեպքում»,- հավելում է Ալավերդյանը:

ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես խոսում է իշխանության պատասխանատվության մասին:

«Ամեն օր սահմանի վրա իրենց կյանքը տվող զինվորների համար եւ այս դիտավորյալ մարդասպանության համար սեփական երկրում, իշխանությունը իր վրա պետք է վերցնի բարոյական եւ իրավական պատասխանատվություն, ընդունի իր մեղսակցությունը, իր մեղք եւ հրաժարական տա: Այստեղ Հայաստանի քաղաքացու, հայ մարդու ազատության իրավունքը, արժանապատվության, սահմանադրական դիրքը, որ պարտավոր է ապահովել Հայաստանի իշխանավորը՝ գործող նախագահից սկսած մինչեւ շարքային ծառայող, բոլորը կկրեն իրենց պատասխանատվությունը»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երթով Հայրապետյանի տնից կրկին հանցնանքի վայր՝ «Հարսնաքար» վերադառնալով, մասնակիցները հայտարարեցին, որ բողոքի ու արդարադատության պահանջի ակցիաները շարոնակական բնույթ կկրեն, որոնց մասին նախապես կծանուցվի:

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am

Տեսանյութը՝ «Մեդիալաբի»