«Մեր վարքագիծը չպետք է հենված լինի անցյալի և նույնիսկ միայն ներկայի, այլ հատկապես ապագայի տեխնոլոգիաների վրա»․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Շատ կարճ ժամանակահատվածում պետք է կապիտալիզացնենք մեր մտավոր ներուժը: Մենք ժամանակ չունենք, արդեն ուշացել ենք, և այդ ուշացումը փաստվել է պատերազմով և պարտությամբ։ Այսօր պետք է շատ արագ ոտքի կանգնենք, իրավիճակը բացարձակ փոխենք հակառակ ուղղությամբ: Ես այդ հնարավորությունը տեսնում եմ․․․

Ռազմարդյունաբերությունը մեծամասամբ գիտահետազոտություն է, որի արդյունքում դու ապահովում ես ուրիշներից առաջ լինելու, մրցունակ լինելու դիրքերդ, և սա հաջողության և հաղթանակի միակ բանալին է 21- րդ դարում:

Մենք պետք է ձգտենք գերազանցության, ոչ թե հավասարակշռության, և այդ հնարավորությունը մեզ պետք է տա սպասվող համաշխարհային տեխնոլոգիական փոփոխությունները: Մեր վարքագիծը չպետք է հենված լինի անցյալի և նույնիսկ միայն ներկայի, այլ հատկապես ապագայի տեխնոլոգիաների վրա:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»֊ին

☑️ Շատ կարճ ժամանակահատվածում պետք է կապիտալիզացնենք մեր մտավոր ներուժը: Մենք ժամանակ չունենք, արդեն ուշացել ենք, և այդ ուշացումը փաստվել է պատերազմով և պարտությամբ։ Այսօր պետք է շատ արագ ոտքի կանգնենք, իրավիճակը բացարձակ փոխենք հակառակ ուղղությամբ: Ես այդ հնարավորությունը տեսնում եմ․․․ ☑️ Ռազմարդյունաբերությունը մեծամասամբ գիտահետազոտություն է, որի արդյունքում դու ապահովում ես ուրիշներից առաջ լինելու, մրցունակ լինելու դիրքերդ, և սա հաջողության և հաղթանակի միակ բանալին է 21- րդ դարում: ☑️ Մենք պետք է ձգտենք գերազանցության, ոչ թե հավասարակշռության, և այդ հնարավորությունը մեզ պետք է տա սպասվող համաշխարհային տեխնոլոգիական փոփոխությունները: Մեր վարքագիծը չպետք է հենված լինի անցյալի և նույնիսկ միայն ներկայի, այլ հատկապես ապագայի տեխնոլոգիաների վրա:

Posted by Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan on Tuesday, April 6, 2021