Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը

Մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան’ ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Ֆեյսբուքի էջից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան’ ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։

Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ։»