ՍԴՀԿ-ն իր վրդովմունքն է հայտնում պաշտպանության բանակում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում պաշտպանության բանակում տեղի ունեցող իրադարձությունների՝ զինվորներին ինքնասպանության հասցնելու և չպարզված հանգամանքներում նրանց մահվան դեպքերի վերաբերյալ։

ՍԴՀԿ-ն հորդորում է խիստ միջոցներ ձեռնարկել՝ անդառնալի կորուստներից խուսափելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին և կիսում նրանց ծանր վիշտը։