Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                26.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -6.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               11.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։