Թաիլանդում 3 օր շարունակ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 47 նոր դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի լրատավական ծառայությունը:
Երկրում ընդհանուր վարակվածների թիվը 2 հազար 792 է, մահացածներինը՝ 47: Այս ընթացքում ապաքինվել է 1995 մարդ: Պատասխանատուները նշում են, որ ապաքինվածների մեծ թիվը նշանակում է, որ բուժհաստատություններում ազատվում են մեծ թվով տեղեր: Վերջին օրերին նկատվում է նոր դեպքերի կտրուկ նվազում: Նշվում է, որ կան շրջաններ, որտեղ վերջին 28 օրվա ընթացքում նոր դեպք չի գրանցվել:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։