Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների մեծ մասը կվերադարձնի պետությանը

Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների մեծ մասը կվերադարձնի պետությանը
Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների մեծ մասը կվերադարձնի պետությանը

Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների մեծ մասը կվերադարձնի պետությանը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքի հաղորդագրությունը:

«ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ եղածի մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը: Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական ստացավ այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։

Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։ Երկուշաբթի հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավարը փոխանցեց նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես  նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.

«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան ըստ մեր մշակած չափանիշների ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»»,-նշված է հաղորդագրության մեջ։