ՀՀ երկու քաղաքացի Գորիս-Որոտան ճանապարհին շեղվել եւ հայտնվել են ադրբեջանցիների մոտ. ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխանաշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: