ԲՀԿ-ն չի՞ մասնակցի նախագահական ընտրություններին

ԲՀԿ-ն չի՞ մասնակցի նախագահական ընտրություններին
ԲՀԿ-ն չի՞ մասնակցի նախագահական ընտրություններին

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական գործում քաղաքական աստառ չի տեսնում: «Իհարկե, մարդը ինչ-որ բանում մեղավոր է, եթե մուծումները կատարել է, բայց արդյոք հանցակազմ կա՞ իր արածում, դժվարանում եմ ասել: Օսկանյանի գործում ավելի շատ տեսնում եմ վարչական խախտումներ, ուշացումով տվել է հարկը: Չեմ կարծում, որ նրա դեմ սկսված քայլերը քաղաքական աստառ ունեն»,- այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ սեփական թեկնածուո՞վ հանդես կգա, թե՞ կսատարի գործող նախագահին: Նա չբացառեց նաեւ, որ ԲՀԿ-ն հնարավոր է ընդհանրապես չմասնակցի նախագահական ընտրություններին . «Հիմա հիմքեր չկան մտածելու, որ Վարդան Օսկանյանը թեկնածություն է դնելու, ու ոչ մեկն էլ չի վախեցել Օսկանյանի հնարավոր թեկնածությունից : Նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չկա: Մտածում եմ այստեղ կա անձնական հարաբերությունների հարց, առաջարկում եմ 5-6 տարի հետ գնալ ու փնտրել խնդիրներն այնտեղ, որովհետեւ Օսկանյանը քաղաքականապես ոչ մի նոր բան չի ասում, որ գնահատենք, թե խիստ, կտրուկ տարբերվում է հանրապետականների ասածից»: Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ն դեռ շարունակում է լուրջ քաղաքականացված սակարկությունների գնալ ՀՀԿ-ի հետ:  Կարդալ ավելին