«Դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ բանի դիմաց են տրվել». Դավիթ Խաժակյանը՝ Երևանին նվիրված Կամազների մասին. Տեսանյութ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերություններին:

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիրատուների ցանկը:

Երևանին աղբատար մեքենաներ են նվիրաբերել հետևյալ ընկերությունները՝ Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, «Էյչ բի Էմ գրուպ»:

Խաժակյանն ասաց, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է: «Եվ մենք փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել: Իմ պնդումը հետևյալն է՝ քաղաքապետարանին նվիրել են այս Կամազները՝ շինթույլտվության դիմաց»,- հավելեց նա:

Այս նվիրատվությունները թաքցվել են հասարակությունից: Բուն խնդիրը ոչ թե այն է, որ համայնքն ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են քաղաքապետարանի կողմից: «Եվ դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ բանի դիմաց»,- ասաց Խաժակյանը: