Լևոն Իգիթյան.«Այդ մարդիկ որ գնում են տուն, չե՞ն ամաչում իրենց կանանցից ու երեխաներից»

Լևոն Իգիթյան.«Այդ մարդիկ որ գնում են տուն, չե՞ն ամաչում իրենց կանանցից ու երեխաներից»
Լևոն Իգիթյան.«Այդ մարդիկ որ գնում են տուն, չե՞ն ամաչում իրենց կանանցից ու երեխաներից»

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը գնահատելով ՀՀ քաղաքական դաշտում գոյություն ունեցող բարոյականություն աստիճանը և «մարմնավաճառ» քաղաքական գործիչների վարքը՝ նկատեց. «Բազում դեպքեր կան մեր իրականություն մեջ, երբ այսպես կոչված քաղաքական գործիչները մի կուսակցությունից մյուսն են թռչում: Պատճառն այն է, որ մեր երկրում չկա քաղաքական դպրոց: Այդ ամենը կատարվում է մարդկանց աչքի առաջ: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ տուն են գնում, չե՞ն ամաչում իրենց կանանցի ց ու երեխաներից: Ու ստացվում է, որ անբարոյականությունը քաղաքականության տեսակ է: Իսկ մենք այդ տեսակի քաղաքական գործիչների վրա՞ հույս դնենք»:

Պարոն Իգիթյանը կարծում է, որ բոլոր այս ախտերը գալիս են 1990-ականներից և մանրամասնում. «20 տարի առաջ մեր ժողովուրդը հոգին մինչև վերջ բացեց ազատության համար, բայց հոգին բացած մարդկանց հոգու մեջ թքեցին ազատություն իբր բերողները, ու ամեն ինչ փոխվեց այն ժամանակվանից»: Կարդալ ավելին