Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի հանդիպումը. ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հաղորդել

Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև  Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նշվում է, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:

Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար:

Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:

Քննարկվել են հետագա անելիքներն ու հետագա անելիքները ՝  ոլորտային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացմամբ : Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը: