Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։