Դատախազությունը քննում է արցախցիների դեմ ատելության խոսքի հրապարակումները.Civilnet

«Street-Talk Armenia» ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերով արցախցիների հասցեին վիրավորանքներ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա. այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը:

Ըստ դատախազության՝ դրանք ուսումնասիրվում են Քրեական օրենսգրքի «ատելություն կամ թշնամանք հրահրող խոսքին և նյութերի տարածման» վերաբերյալ հոդվածով (329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։ Ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում անհայտ անձը վիրավորական և նվաստացուցիչ արտահայտություններ էր հնչեցրել արցախցի կանանց հասցեին՝ նշելով, որ «պիտի մի հատ ղարաբաղցի չմնա այստեղ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում