ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ փոփոխության չի ենթարկվել. ԱԳ նախարար․ տեսանյութ

Հայաստանի դիրքորոշումը Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել, Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է ԱԳՆ-ի՝ դեռ նախորդ տարվա հունիսին արած հայտարարությունում:

Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։