Թուրքիայում 6 մարդ զոհվել է գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ևս վեցը վիրավորվել են։

Աշխատավորներին տեղափոխող ծառայողական միկրոավտոբուսը երկաթուղային գծանց է դուրս եկել բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հետաքննություն է սկսվել։