Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. «Le Figaro»

Ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանը մահացել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից  հաղորդում է ֆրանսիական «Le Figaro» թերթը։ 75 ամյա Դևեջյանը մահացել է Ֆրանսիայում՝ մարտի 28 լույս 29-ի գիշերը։

Մասնագիտությամբ իրավաբան, Ֆրանսիական Անտոնի քաղաքի նախկին քաղաքապետ, նախկին արդյունաբերության նախարար Դևեջյանը 2007 թվականից ի վեր Փարիզի հարևանությամբ գտնվող Օ դը Սենդեպարտամենտի (տարածքային միավոր) խորհրդի նախագահն էր։

2008-2010 թվականներին հսկայական ներդրում է  ունեցել 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո Ֆրանսիայի տնտեսության վերականգնման գործընթացում։

Նա նաև Լուվրի թանգարանի ադմինիստրատորն էր, «Լուվրի բարեկամներ ասոցիացիայի»-ի փոխնախագահը:

Դևեջյանը տարիներ շարունակ պայքարել է նաև հայ դատի պաշտպանության, Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման համար։

Դևեջյանը ունի չորս որդի՝ Թոմաս, Ֆրանսուա, Արթուր և Բազիլ, ինչպես նաև տաս թոռնիկներ։

MediaLab.am