Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանի Խիզի շրջանում տեղակայված Գարահեյբաթ ավիացիոն հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ: