Հայաստանը և Ղազախստանը արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: