Ու էս լարված վիճակում որոշ մարդիկ սկսել են պղտոր ջրում ձուկ որսալ ու իբր հանուն բանակի դրամահավաք կազմակերպել․ Հասմիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ու էս լարված վիճակում որոշ մարդիկ սկսել են պղտոր ջրում ձուկ որսալ ու իբր հանուն բանակի դրամահավաք կազմակերպել։

Ընկերներ, մի՛ մասնակցեք նման դրամահավաքների։ Ձեզ ուղղակի խաբում են»։